Թագաւո՛ր խաղաղութեան, օգնակա՛ն եւ փրկի՛չ անձանց մերոց, Քրիստոս Աստուա՛ծ մեր, պարսպեալ պահեա՛ զժողովուրդս Քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ Քով ի խաղաղութեան...
Պարգեւատո՛ւ բարեաց եւ աղբի՛ւր խաղաղութեան, Տէր Աստուա՛ծ մեր, յամենայն սատանայական խռովութեանց խաղաղացո՛ զմիտս մեր եւ զխորհուրդս ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի...
Հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր, Տէ՛ր զօրութեանց, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում, զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստիչ գիշերի...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...